Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեպրեսիան ոմանց ուժեղ է դարձնում, ոմանց էլ «հատակն» է տանում

Դեպրեսիան ոմանց ուժեղ է դարձնում, ոմանց էլ «հատակն» է տանում
24.03.2013 | 15:16

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան նույնիսկ օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հետևանքով հիվանդանալու հավանականությունը:
Մինչև վերջերս կարծիք կար, որ մելամաղձությունն ընկճում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բացում է ինֆեկցիայի առաջ դռները և նվազեցնում է դիմադրողականությունը: Բայց, որոշ գիտնականների կարծիքով, դեպրեսիան, հատկապես եղանակային դեպրեսիան, կարող է հիանալի ծառայություն մատուցել՝ օրգանիզմը ամրացնելու հարցում:
Ամերիկացի հոգեբան Մարջորի Ուոլեսի կարծիքով՝ մարդիկ, հաղթահարելով դեպրեսիան, ավելի ուժեղ ու առողջ են դառնում:
Հոգեբանները հաստատում են, որ դեպրեսիան կարող է նպաստել կյանքում դրական փոփոխություններ կատարելու, սեփական սխալներից հետևություններ անելու և ցանկություններում կողմնորոշվելու հարցում:
Նրանք վստահ են, որ մարդիկ, ովքեր դեպրեսիա են տարել, այնուհետև ավելի լավ են դիմանում կենսական փոփոխություններին, նրանք առավել ամուր իմունիտետ են ունենում և զգացմունքային ֆոնը կայուն է լինում:
Հաղթահարելով դեպրեսիան, շատերն սկսում են առանձնացնել կյանքում առավել կարևոր հարցերը, և մանրմունր խնդիրները նրանց մոտ արդեն քրոնիկական սթրես չեն առաջացնում՝ ասում են հոգեբանները, զգուշացնելով, որ հակադեպրեսանտները անզոր են, եթե մարդը չի հրաժարվում մելամաղձություն առաջացնող իր համար սովորական դարձած կենսակերպից:
Մասնագետները նաև ասում են, որ ինչ-որ մեկին դեպրեսիան օգնում է դուրս գալ դժվար իրավիճակից, մյուսին էլ հատակն է տանում:
Մարդիկ տարբեր են, դեպրեսիան հաղթահարելու ուղիներն էլ են տարբեր:
Աշխարհում, մարդկանց մոտ 5 տոկոսն է, որ երբեք դեպրեսիայի մեջ չի ընկնում: Իսկ շատ-շատերը մեկ անգամ չէ, որ դեպրեսիայի մեջ են ընկել, բայց դրանք էլ են տարբեր տեսակների լինում: Էնդոգեն դեպրեսիաներն առաջանում են, երբ մարդը ներքին հոգեբանական կոնֆլիկտի մեջ է լինում: Այդ վիճակները շատ վտանգավոր են և օրգանիզմին ոչ մի օգուտ չեն տալիս: Դեպրեսիայի մյուս տեսակը էկզոգենն է, այսինքն, երբ առաջանում է արտաքին հանգամանքների պատճառով: Դրանցից ապահովագրված չեն նույնիսկ առողջները: Քանի որ մարդիկ տարբեր են, այն հաղթահարելու ուղիներն էլ են տարբեր: Սանգվինիկները և ֆլեգմատիկները արագ են դեպրեսիան հաղթահարում և վիճակից դուրս են գալիս: Նրանց վերապրած նոպան, իրոք, կարող է օգնել ավելի ուժեղ դառնալու համար և´ հուզականորեն, և´ ֆիզիկապես: Իսկ «անզուսպ» խոլերիկների մոտ դեպրեսիան կարող է ձգձգվել: Նրանք մելամաղձության ֆոնի վրա հաճախ են սիրտ-անոթային հիվանդություններ «վաստակում»: Թույլ մելանխոլիկներին հարկ է այդ մռայլությունից պարզապես «դուրս քաշել», որպեսզի նրանք ողջ օրերով ու շաբաթներով չմնան այնտեղ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ